Դաստակերտի միջնակարգ դպրոց

Դպրոցի խորհրդի կազմը

14 Հունվարի, 2020

Նախագահ՝ Նաիրի ֆիլոսյան/ՏԻՄ ղեկավարի ներկայացմամբ/

Քարտուղար՝ Անահիտ Իսախանյան/Մանկավարժական խորհուրդ/

Անդամներ՝ Լիանա Ավագյան /Մանկավարժական խորհուրդ/

Օհանջանյան Սվետլանա /Ծնողական խորհուրդ/

Ղուկասյան Նատալյա/Ծնողական խորհուրդ/

Սաֆրադյան Արմեն/Սյունիքի մարզպետի կողմից ներկայացուցիչ/

Գրիգորյան Անահիտ/Սյունիքի մարզպետի կողմից ներկայացուցիչ/

Դովլաթյան Արմեն/ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից ներկայացուցիչ/

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

20 Դեկտեմբերի, 2019

 

Թող որ 2020 թվականը լինի խաղաղության, սիրո, ներողամտության, հանդուրժողականության,  լայնախոհության,ուսման  առջընթացի տարի:

Տոնական տրամադրություն է թևածում Դաստակերտի միջնակարգ դպրոցում:Ամենուր հնչում է  երաժշտություն և վառվում տոնական լույսերը:

Ձմեռ պապն է ապահովում տոնական տրամադրությունը:

 

Աշակերտնեն անչափ ուրախ են և ոգևորված:

 

 

 

«Աղետների դիմակայության օր»

5 Դեկտեմբերի, 2019

        Գործնական պարապմունք

«Աղետների դիմակայման օր» խորագրով զինղեկ Գ. Ապրեսյանն անցկացրեց «Դիմակայուն հասարակության կառուցում», «Պատրաստվածություն ուժեղ երկրաշարժին» թեմաներով սեմինար-պարապմունքներ: Սեմինար պարապմունքի ժամանակ  բոլոր մասնակիցներին բաժանվեցին տեղեկատվական թերթիկներ(երկրաշարժից պաշտպանվելու կանոնները) : Անցկացվեց գործնական պարապմունք՝ «Տարհանման իրականացում» թեմայով, որին ակտիվորեն մասնակցեցին աշակերտները,ուսումնաօժանդակ աշձնակազմը,  ուսուցիչները:Եվս մեկ անգամ  ուսումնասիրեցին դպրոցի տարհանման պլանը:

Գործնական պարապմունքը սկսվեց ազդանշանային զանգի հենելուց հետո, դասղեկներն իրենց դասարանի աշակերտների տարհանումը կազմակերպեցին ըստ տարհանման պլանի:

երկրաշարժ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ը՝ ՁԻԱՀ-ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

4 Դեկտեմբերի, 2019

Լինենք իրազեկ և առողջ

 

«Դաստակերտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց իրազեկում  «Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ» թեմայով, որին ակտիվորեն մասնակցեցին դասղեկներն ու աշակերտները:

ԱԽ-ի նախաձեռնությամբ լույս էր ընծայվել պատի թերթ՝ ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերնագրով:

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այդ օրն առաջին անգամ նշվել է 1988թ. դեկտեմբերի 1-ին այն բանից հետո, երբ բոլոր երկրների առողջապահության նախարարների հանդիպմանը հնչեցվեց սոցիալական հանդուրժողականության և հիվանդության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն ընդլայնելու կոչ։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև Հայաստանի համար: ՄԻԱՎ վարակակիրների զգալի մեծամասնությունը (76,1%) 20-39 տարիքային խմբում է:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են՝ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (54,5%) եւ հետերոսեքսուալ ճանապարհը (37,6%): Սրանցից բացի, Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան եւ հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

 

Հոկտեմբերի 5-ը ուսուցչի տոնն է

4 Հոկտեմբերի, 2019

 

Շնորհավոր տոնդ, սիրելի´ ուսուցիչ: Եղիր առողջ, բարի ու համբերատար, գեղեցիկ ու հմայիչ: Քեզ անսպառ ուժ և եռանդ:

Առաջին անգամ ուսուցչի տոնը նշվել է 1994թ.-ի հոկտեմբերի 5-ին, և մինչ այժմ, ամեն տարի, անփոփոխ, տոնը նշում են հոկտեմբերի 5-ին, թեև որոշ երկրներում տոնը փոփոխական է: Կարևորն այն է, որ տոնը չհամընկնի հյուսիսային կիսագնդում աշնանային, իսկ հարավային կիսագնդում` գարնանային արձակուրդներին: Ռուսատանը 1994թ-ից սկսած Ուսուցչի օրը նշում է միջազգային օրացույցով հոկտեմբերի 5-ին: Նախկինում այս մասնագիտական տոնը նշվել է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Ուսուցչի տոնը հոկտեմբերի առաջին կիրակին նշել են նաև Բելարուսի Հանրապետությունը, Ղազախստանը, Ղրղզստանը, Լատվիան, Ուկրաինան, ինչպես նաև Հայաստանը: 2011թ-ից Հայաստանում ուսուցչի օրը պաշտոնապես նշվում է հոկտեմբերի 5-ին (2001 թվականի հունիսի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացումը կատարվել է 2010թ.-ի հոկտեմբերի 5-ին, ՀՕ-134-Ն):

Սեպտեմբերի մեկը՝ գիտելիքի օր/2019-2020ուստարի/

1 Սեպտեմբերի, 2019

 

Նոր ուսումնական տարվա սկիզբը` սեպտեմբերի մեկը, նշվում է որպես Գիտելիքի՝ գրի ու դպրության  օր:

Այն սահմանաված է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի մասին օրենքի  12-րդ հոդվածով՝ ըստ որի  սեպտեմբերի մեկը՝ գիտելիքի օրը, տոնական բնույթ է կրում:

Դպրոցներում հնչող առաջին  զանգը  բազմաթիվ փոքրիկների ուղեղում կդաջվի  որպես իրենց կյանքի ամենահիշարժան օրերից մեկը:

Շնորհավոր գիտելիքի օր:

Վերջին Զանգ

24 Մայիսի, 2019

Այսօր ուրախ տրամադրություն էր թևածում Դաստակերտի միջնակարգ դպրոցում: 12-րդ դասարանցիները հրաժեշտ էին տալիս դպրոցին:

Հուզված էին բոլորը՝ ուսուցիչները, ծնողները, շրջանավարտները, համայնքաբնակները:

Հնչեցին երախտագիտության խոսքեր:Շնորհակալական խոսքերով հանդես եկան ծնողները: Դպրոցի տնօրենը կանաչ ճանապարհ և անամպ երկինք մաղթեց շրջանավարտներին:

Մայիսի 9-ը Եռատոն է

9 Մայիսի, 2019

 

 Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանովև ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է Փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:

Ուղիղ 27 տարի առաջ էլ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց Շուշին: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «Հարսանիք լեռներում» օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:

Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի  8-ի գիշերը` ժամը 2.30-ին` Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո, հայկական զորքը մտնում է Շուշի, և մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը:

Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծմանտարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները:

Մեծ եղեռն 104

24 Ապրիլի, 2019

Դաստաերտի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Մեծ եղեռնի 104-րդ ամյակին: Աշակերտները ասմունքեցին, հնչեց Կոմիտասի ստեզծագործություններից, զեկուցումով հանդես եկավ ուսուցիչ Ա. Լազարյանը:

Դաստակերտի միջնակարգ դպրոց