Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով…
2022թվականի ապրիլի 15-ին Դաստակերտի միջնակարգ դպրոցի աշակերտները ներկայացրեցին հերթական միջոցառում`նիրված Համո Սահյանին:Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուի Զարիկ Օհանյանը:
Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծություններ, երգեր, որոնք նորովի ցնցեցին մասնակիցների սրտերը ևս մեկ անգամ հիշեցին մեծն պոետին:
Ցանիկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպված բարձրարժեք և հուզումնալից միջոցառման համար:
Ներկաները հեռացան արցունքոտ աչքերով… դրանք միայանց խառնված հպարտության և տխրության արցունքներ էին:
Լիլիթ Օհանյան
Հողագունդը մի մեծ զանգ է՝
տիեզերքի անհունում խոր:
Թող միշտ լսվի նրա ձայնը,
թող չավերի նրան զենքը…
Մենք չենք ուզում, որ աշխարհի
Վերջին զանգը հնչի մի օր:
Այս աշխարհում թող հնչի լոկ
Դպրոցակա՛ն վերջին զանգը:
Հուզիչ և ուրախ տրամադրություն էթևածում Դաստակերտի միջնակարգ դպրոցում: 12-րդ դասարանցիները հրաժեշտ էին տալիս դպրոցին:
Հուզված են բոլորը՝ ուսուցիչները, ծնողները, շրջանավարտները, համայնքաբնակները:
Հնչեցում են երախտագիտության խոսքեր:Շնորհակալական խոսքերով հանդես են գալիս ծնողները: Դպրոցի տնօրենը կանաչ ճանապարհ, անամպ և խաղաղ երկինք է մաղթում շրջանավարտներին:
Մեր սուրը փառքով դրեցինք պատեան,
Մեծ յաղթանակի օրն է ցնծալից.
Պարտուեց մահաշունչ ոսոխը դաժան,
Երգեր են յորդում զուարթ սրտերից:
Ավ. Իսահակյան
Մայիսի 9-ը` տարվա 129-րդ օրը, յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է: Այս օրը եռատոն է մեզ համար. հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:
Ուղիղ 22 տարի առաջ էլ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «Հարսանիք լեռներում» օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:
Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի 8-ի գիշերը` ժամը 2.30-ին`Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո, հայկական զորքը մտնում է Շուշի, և մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: Այն նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է:
Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակ պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները: Արցախի զինված ուժերում ծառայում են 20 հազար զինավարժ սպաներ և զինվորներ: