Դաստակերտի միջնակարգ դպրոց

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

28 Դեկտեմբերի, 2018

 Արի՜, Նո՛ր Տարի,

Գալուստդ բարի՜:

Թող որ 2019 թվականը լինի խաղաղության, սիրո, ներողամտության, հանդուրժողականության,  լայնախոհության,ուսման  առջընթացի տարի:

Տոնական տրամադրություն է թևածում Դաստակերտի միջնակարգ դպրոցում:Ամենուր հնչում է  երաժշտություն և վառվում տոնական լույսերը:

Ձմեռ պապն է ապահովում տոնական տրամադրությունը:

 

Տեխնոլոգիայի դասաժամ

7 Դեկտեմբերի, 2018

Գովազդը հասկանալու կարողություն:

Չորրորդ դասարանի աշակերտները, ուսուցչուհի Ա. Իսախանյանի օգնությամբ սովորում են գովազդելը: Իրենց աշխատանքների (բացիկներ,պաստառներ) միջոցով: Աշակերտները գովազդի միջոցով տարածում են նորություններ և ձեռներեցների մոտ առաջացնում հետաքրքրություն:Ուսուցչուհին կարևորեց  կարգախոսի մշակումը՝ Ձկնիկ մի՛ ասա, մի՛ հրաշք է սա:

 

Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպում

6 Դեկտեմբերի, 2018

    Դեկտեմբերի հինգին, երկար դասամիջոցին, զինղեկը ծանոթացրեց(զեկուցում) մի քանի արտակարգ իրավիճակների՝ հատկապես երկրաշարժին:Աշակերտներին բաժանվեց իրազեկման թերթիկ՝ երկրաշարժի ժամանակ ինչպես պաշտպանվել, ինչպես կազմակերպել տարհանումը: ԱԽ նախագահը աշակերտներին ծանոթացրեց դպրոցի հատակագծին: Հարցերի միջոցով կազմակերպվեց ամփոփում:

Դեկտեմբերի վեցին,  երրորդ դասաժիամին  հնչեց տագնապի ազդանշան: Կազմարերպված ձևով կատարվեց տարհանում:Ուսումնական վարժանքը համարվեց կայացած:

 

 

Դաստակերտի միջնակարգ դպրոց