Աշնանային արձակուրդներից մեկ օր. Տաթև, Խնձորեսկ
Մարդու դաստիարակության, դրսևորման, զարգացման գործում կարևոր տեղ է զբաղեցնում դպրոցը, որը սերտորեն փոխկապակցված է ծնող-հասարակություն կապի հետ. այս եռանկյունու ճիշտ կապակցվելը դրական ներգործություն է ունենում երեխայի բարոյահոգեբանական դաստիարակության վրա:
Դպրոցն անհնար է պատկերացնել առանց տարաբնույթ միջոցառումների:
«Էքսկուրսիա» բառը լատիներեն նշանակում է կոլեկտիվ ուղևորություն, կամ կուլտուր լուսավորչական նպատակ: Վերջերս լայնորեն տարածվել է 14-րդ դարի սկզբին ինչպես արտասահմանում, այնպես էլ մեզ մոտ:
Էքսկուրսիան արտադպրոցական դաստիարակության ճյուղերից մեկն է: Արտադպրոցական դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է, այն նպատակաուղղված է նրանց հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը…