Դաստակերտի միջնակարգ դպրոց

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ

1 Սեպտեմբերի, 2018

 

Բարի գալուստ դպրոց

       Մարդաշատ է այսօր Դաստակերտի միջնակարգ դպրոցի բակը: Բոլորն ուրախ են և ոգևորված: Մեկնարկվել է նոր ուսումնական տարվա սկիզբը. նոր երազանքներ, ցանկություններ, նոր ուժ ու եռանդ: Մի քիչ հուզմունք, ամեն ինչ խառնվել է իրար:Ուրախ են բոլորը: Օրը տոնական է:

Աշկերտներից ոմանք կպարգևատրվեն գովասավագրով,բոլորը կստանան դասագրքեր:

Առաջին դասարանցիները հուզմունքով են եկել դպրոց, իսկ ծնողները՝ մեծ ակնկալիքով:

Լսեցին տնօրենի ուղերձը,նա շնորհավորեց բոլորին.

-Այսօր սեպտեմբերի մեկն  է՝ Գիտելիքի օրը:  Շնորհավորում եմ բոլորին սեպտեմբերի մեկի` Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Սիրելի՛ առաջին դասարանցիներ, շնորհավորում եմ Ձեզ, և ցանկանում հետաքրքիր, բովանդակալից, հայտնություններով հարուստ և հաջողություններով լի ուսումնական տարի:               Թող գիտելիքի օրը Ձեզ ուժ, եռանդ և հմտություն տա՝ բացահայտելու այս զարմանահրաշ աշխարհի անծայրածիր գաղտնիքները: Եղեք առողջ, երջանիկ և ապրեք խաղաղ ու կապույտ երկնքի տակ:

Մեր գերազանցիկները

Առաջին դասարանցիները

 

Դաստակերտի միջնակարգ դպրոց