Այսօր Դաստակերտի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր հիշատակի ցերեկույթ՝ նվիրված Մեծ եղեռնի 103-րդ ամյակին:
Խոսվեց հայ մտավորականության, հայ ժողովրդի և նրանց ողբերգական վախճանի մասին:
Ցերեկույթի ընթացքում հնչեցին Կոմիտասի ստեղծագործություններից:
Ասմունքեցին հատվածներ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից:
Խոսվեց ինքնապաշտպանության մարտերից, հատկապես Վանի, որը լավագույն ձևով դրսևորվում է Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպում:
Զեկույցով հանդես եկավ պատմության ուսուցիչ Ա. Լազարյանը Հատված զեկույցից
-Այսօր, երբ 1915թ.ահավոր ջարդերի և տեղահանության պատմությունն ենք սերտում, մի հարց մեզ մտածել է տալիս, ինչ՞ու հայերը հնազանդվեցին թուրքերին և կոտորվեցին: Ինչու՞ չպաշտպավեցին: Գոնե կարող էին զենք վերցնել և կռվելով մեռնել: Չէ՞ որ այդպես մեռնելը ավելի պատվավոր կլիներ: Տեղին են այս մտածումները: Բայց փորձենք հասկանալ իրավիճակը և ապա դատենք մեր ուզած ձևով:
Հիշենք, որ 1914թ-ի աշնանից սկսած, զորահավաքի, պատերազմական պատրաստությունների, ընդհանուր զինաթափումի և ձերբակալությունների փուլերով, կառավարությունը կարողացել էր հայությանը քայքայել, զրկել ղեկավարությունից և երիտասարդ ումարտունակ տարրերից: Իսկ տեղահանության հանգրվանում, եթե հայերը ընդդիմանային հրամանին, կպատժվեին՝ հենց տեղում կոտորելով:
Դիմադրության ոգին թուլացել էր նաև ողջ մնացած ղեկավարների մոտ: Մի շարք հեղափոխական ղեկավարներ վախենում էին այդ վտանգավոր օրերին հեղափոխական քայլերի դիմել և ժողովրդի ճակատագրի հետ խաղալ: Պահպանողական ղեկավարները և որոշ կղերականներ հավատում էին, թե պետք է հնազանդվել՝ կառավարությանը չգրգռելու համար: Նրանք անցյալի կոտորածներն էլ հեղափոխականների գործունեությանն էին վերագրում:
Այնուամենայնիվ, որոշ վայրերում հայերը կարողացան դիմադրել:
Հայոց ցեղասպանությունը կանխամտածված ծրագիր էր: Իսկ պատերազմը աշխարհի ուշադրությունից շեղում էր այդ ծրագրի իրագործումը:
Հայերի տեղահանությունն ու կոտորածը պատերազմի հետևանք չէին, ինչպես պնդում են թուրքերը: Տեղահանությունը միայն արևելյան, ռուս-թուրքական սահմանին մոտ պատերազմական գոտիներից չէր կատարվում, ինչպես պատճառաբանում էր թուրքական կառավարությունը, այլ ամբողջ երկրի տարածքում՝ Պոլսից մինչև Զեյթուն ու Հալեպ:
Ա. Լազարյան