ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100 ամյակին նվիրված միջոցառումների հաշվետվություն
1-ին եռամսյակ
2-րդ եռամսյակ
Այսօր Դաստակերտի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր հիշատակի ցերեկույթ՝ նվիրված Մեծ եղեռնի 103-րդ ամյակին:
Խոսվեց հայ մտավորականության, հայ ժողովրդի և նրանց ողբերգական վախճանի մասին:
Ցերեկույթի ընթացքում հնչեցին Կոմիտասի ստեղծագործություններից:
Ասմունքեցին հատվածներ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից:
Խոսվեց ինքնապաշտպանության մարտերից, հատկապես Վանի, որը լավագույն ձևով դրսևորվում է Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպում:
Զեկույցով հանդես եկավ պատմության ուսուցիչ Ա. Լազարյանը Հատված զեկույցից
-Այսօր, երբ 1915թ.ահավոր ջարդերի և տեղահանության պատմությունն ենք սերտում, մի հարց մեզ մտածել է տալիս, ինչ՞ու հայերը հնազանդվեցին թուրքերին և կոտորվեցին: Ինչու՞ չպաշտպավեցին: Գոնե կարող էին զենք վերցնել և կռվելով մեռնել: Չէ՞ որ այդպես մեռնելը ավելի պատվավոր կլիներ: Տեղին են այս մտածումները: Բայց փորձենք հասկանալ իրավիճակը և ապա դատենք մեր ուզած ձևով:
Հիշենք, որ 1914թ-ի աշնանից սկսած, զորահավաքի, պատերազմական պատրաստությունների, ընդհանուր զինաթափումի և ձերբակալությունների փուլերով, կառավարությունը կարողացել էր հայությանը քայքայել, զրկել ղեկավարությունից և երիտասարդ ումարտունակ տարրերից: Իսկ տեղահանության հանգրվանում, եթե հայերը ընդդիմանային հրամանին, կպատժվեին՝ հենց տեղում կոտորելով:
Դիմադրության ոգին թուլացել էր նաև ողջ մնացած ղեկավարների մոտ: Մի շարք հեղափոխական ղեկավարներ վախենում էին այդ վտանգավոր օրերին հեղափոխական քայլերի դիմել և ժողովրդի ճակատագրի հետ խաղալ: Պահպանողական ղեկավարները և որոշ կղերականներ հավատում էին, թե պետք է հնազանդվել՝ կառավարությանը չգրգռելու համար: Նրանք անցյալի կոտորածներն էլ հեղափոխականների գործունեությանն էին վերագրում:
Այնուամենայնիվ, որոշ վայրերում հայերը կարողացան դիմադրել:
Հայոց ցեղասպանությունը կանխամտածված ծրագիր էր: Իսկ պատերազմը աշխարհի ուշադրությունից շեղում էր այդ ծրագրի իրագործումը:
Հայերի տեղահանությունն ու կոտորածը պատերազմի հետևանք չէին, ինչպես պնդում են թուրքերը: Տեղահանությունը միայն արևելյան, ռուս-թուրքական սահմանին մոտ պատերազմական գոտիներից չէր կատարվում, ինչպես պատճառաբանում էր թուրքական կառավարությունը, այլ ամբողջ երկրի տարածքում՝ Պոլսից մինչև Զեյթուն ու Հալեպ:
Ա. Լազարյան
3-րդ եռամսյակ
Հաղթանակի օր
միջոցառման-հաշվետվություն-2 (1)
Հաղթանակող ժողովրդին՝ միայն հաղթանակներ
Դրվագներ միջոցառումից
Գարեգին Նժդեհ
Գարեգին Նժդեհը ռազմական, քաղաքական և պետական գործիչ է,
Ցեղակրոն գաղափարախոսության և շարժման հիմնադիրը:
Նրա գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային
Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու
թուրք-բոլշևիկյան ծրագիրը:
Դրվագներ ֆիլմի քննարկումից և զեկույցից
Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցավ քննարկում: Աշակերտները ծանոթացան մեծ հայրենասերի կենսագրությանը, կատարած գործերին:
Արամ ՄանուկյանՍարգիս Հովհաննիսյան |
|||
![]() |
|||
|
|||
---|---|---|---|
|
|||
|
|||
Քաղաքացիություն՝ | ![]() |
||
Կուսակցություն՝ | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հասարակական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | մարտի 19, 1879[1] | ||
Ծննդավայր | Սյունիքի մարզ, Հայաստան | ||
Վախճանի օր | հունվարի 29, 1919(39 տարեկանում) | ||
Վախճանի վայր | Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն | ||
Ինքնագիր |
![]() |
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
1918թ. մայիսի 28-ին Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Անկախության հռչակման պահին տարածքների զգալի մասը բռնազավթված էին թուրքական զորքերի կողմից, որոնք արդեն գտնվում էին Էրիվանի մոտ: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զորքերի տարած հաղթանակները կասեցրեցին թուրքերի առաջխաղացումը և վերացրեցին հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական ոչնչացման վտանգը:
Սակայն ստեղծված պայմաններում Հայաստանը ստիպված էր 1918թ. հունիսի 4-ին ստորագրել այսպես կոչված Խաղաղության և բարեկամության պայմանագիր օսմանյան կայսրության կառավարության հետ: Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունն այն տարածքների սահմանում, որոնք այդ ժամանակ վերահսկում էր Հայաստանի Հանրապետությունը` Էրիվանի և Էջմիածնի գավառները, որը կազմում էր 12 հազար քառ. կմ 1 մլն բնակչությամբ (ներառյալ փախստականները):
Հոկտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիան և Թուրքիան ստորագրեցին Մուդրուսի հաշտությունը Թուրքիայի կապիտուլյացիայի մասին: Այն ենթադրում էր թուրքական զորքերի դուրս բերում Անդրկովկասից: 1918թ. նոյեմբերին Թուրքիան Հայաստանին տեղեկացրեց այն մասին, որ իր զորքերը լքում են սահմանից դուրս տարածքները, որոնք նշված էին 1918թ. Բրեստի հաշտությամբ: Նոյեմբերին հայկական զորքերը մտան Ղարաքիլիսա, դեկտեմբերի սկզբին` Ալեքսանդրապոլ (Գյումրի): 1919թ. ապրիլ-մայիսին Հայաստանի կառավարությունը հսկողություն սահմանեց Կարսի, Օլթիի, Կաղզվանի վրա: Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցություն ցուցաբերեց Ղարաբաղի և Զանգեզուրի հայ բնակչությանը, որը ձգտում էր անկախանալ Ադրբեջանից: Բայց 1920թ. ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատվեց խորհրդային իշխանություն, 11-րդ Կարմիր բանակը, որը մտել էր Ադրբեջան, գրավեց Ղարաբաը, Նախիջևանը, Զանգեզուրը: Հունիսի կեսերին ճնշվեց հայկական ջոկատների դիմադրությունը Ղարաբաղում: Հուլիսի 28-ին հռչակվեց Նախիջևանի խորհրդային հանրապետությունը: Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը հաշտության համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը մնացին Կարմիր բանակի հսկողության տակ:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991թ: