22
Դաստակերտի միջնակարգ դպրոցը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի քաղաք Դաստակերտում, Որոտանի օժանդակ Այրի գետակի ակունքի մոտ, մարզկենտրոնից 122կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Քաղաքից մոտ 2 կմ հյուսիս, «Վարդապետի քար» կոչված ժայռաբեկորի վրա, կա վիմագիր արձանագրություն։ Շրջակայքում են գտնվում մի շարք գյուղատեղիներ։ Հանդիսանում է Հայաստանի ամենափոքր քաղաքը. 2011 թվականի մարդահամարի արդյունքներով ուներ 323 մշտական և 243 առկա բնակիչ ։ Քաղաքի կարգավիճակ է շնորհվել 1995 թվականին:
Դպրոցը հիմնադրվել է 1955թ. սեպտեմբերի մեկին:
Դպրոցի հիմնադրման օրվանից դպրոցն աշխատել է եռահերթ: Այդ ժամանակահատվածում աշակերտների թիվը կազմել է գրեթե 500 :
Տնօրեններ`
- Գրիշա Գրիգորյան 1955 — 1961թթ
- Վոլոդյա Օհանջանյան 1961 — 1970թթ
- Արամայիս Հարությունյան 1970 — 1974
- Սաշիկ Մկրտչյան 1974-1988
- Սերոբ Ապրեսյան 1988 — 2021
- Գևորգ Ապրեսյան 2021
Դպրոցը 1993թ. կոչվել է ազատամարտիկ, դպրոցի սան Սեյրան Բաղդասարյանի անունով: