Դաստակերտի միջնակարգ դպրոց

Միջոցառում` նվիրված մեծն պոետի 108-ամյակին

18 Ապրիլի, 2022

 

2022թվականի ապրիլի 15-ին Դաստակերտի միջնակարգ դպրոցի աշակերտները ներկայացրեցին հերթական միջոցառում`նիրված Համո Սահյանին:Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուի Զարիկ Օհանյանը:

Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծություններ, երգեր, որոնք նորովի ցնցեցին մասնակիցների սրտերը ևս մեկ անգամ հիշեցին մեծն պոետին:

Ցանիկանում  եմ շնորհակալություն հայտնել կազմակերպված բարձրարժեք և հուզումնալից միջոցառման համար:

Ներկաները հեռացան արցունքոտ աչքերով… դրանք միայանց խառնված հպարտության և տխրության արցունքներ էին:

 

Լիլիթ Օհանյան

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ

4 Հունիսի, 2021

Հողագունդը մի մեծ զանգ է՝

       տիեզերքի անհունում խոր:

Թող միշտ լսվի նրա ձայնը,

       թող չավերի նրան զենքը…

Մենք չենք ուզում, որ աշխարհի

       Վերջին զանգը հնչի մի օր:

Այս աշխարհում թող հնչի լոկ

       Դպրոցակա՛ն վերջին զանգը:

Հուզիչ և ուրախ տրամադրություն էթևածում Դաստակերտի միջնակարգ դպրոցում: 12-րդ դասարանցիները հրաժեշտ էին տալիս դպրոցին:

Հուզված են բոլորը՝ ուսուցիչները, ծնողները, շրջանավարտները, համայնքաբնակները:

Հնչեցում են երախտագիտության խոսքեր:Շնորհակալական խոսքերով հանդես են գալիս  ծնողները: Դպրոցի տնօրենը կանաչ ճանապարհ,  անամպ և խաղաղ երկինք է մաղթում շրջանավարտներին:

Մայիսի 9-ը եռատոն է. հիշենք պատմությունը և արժևորենք մեր հերոսներին

9 Մայիսի, 2020

 

 

 

Մեր սուրը փառքով դրեցինք պատեան,
Մեծ յաղթանակի օրն է ցնծալից.
Պարտուեց մահաշունչ ոսոխը դաժան,
Երգեր են յորդում զուարթ սրտերից:

                                                                                                                 Ավ. Իսահակյան

Մայիսի 9-ը` տարվա 129-րդ օրը, յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է: Այս օրը եռատոն է մեզ համար. հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:

Ուղիղ 22 տարի առաջ էլ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «Հարսանիք լեռներում» օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:

Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի  8-ի գիշերը` ժամը 2.30-ին`Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո, հայկական զորքը մտնում է Շուշի, և մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: Այն նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է:

Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակ պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները: Արցախի զինված ուժերում ծառայում են 20 հազար զինավարժ սպաներ և զինվորներ:

Ծնողական խորհուրդի կազմը

14 Հունվարի, 2020

Մաթևոսյան Շողեր 2-րդ դասարան

Ավանեսով Էռնեստ 3-րդ դասարան

Հովհաննիսյան Ալինա   5-րդ դասարան

Հովհաննիսյան Արմինե  6-րդ դասարան

Ստեփանյան Լիաննա  7-րդ դասարան

Ղունաշյան  Սուսաննա     10-րդ դասարան

Ավետովա Լյուդմիլա 11-րդ դասարան

Մելքոնյան Գրետտա 12-րդ դասարան

Դաստակերտի միջնակարգ դպրոց