Դաստակերտի միջնակարգ դպրոց

«Վերջին զանգ»

Մայիսի 25th, 2018

Հնչում է Վերջին զանգը: Շրջանավարտների կողմից հնչում են սիրո,ափսոսանքի, երախտիքի խոսքեր: Եվս մեկ սերունդ հրաժեշտ է տալիս դպրոցին:

Դրվագներ միջոցառումից

 

Արամ Մանուկյան

Մայիսի 22nd, 2018

Պատմության ուսուցիչ Ա. Լազարյանը հանդես եկավ զեկույցով,որը նվիրված էր մեծ հայրենասեր,պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանի կյանքին և գործունեությանը:

Արամ Մանուկյան
Սարգիս Հովհաննիսյան

Aram Manoogian.gif

Վանի նահանգապետ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար
Երևանի նահանգի դիկտատոր
Քաղաքացիություն՝ Flag of Armenia.svg Հայաստանի Առաջին Հանրապետություն
Կուսակցություն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և հասարակական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր մարտի 191879[1]
Ծննդավայր Սյունիքի մարզՀայաստան
Վախճանի օր հունվարի 291919(39 տարեկանում)
Վախճանի վայր ԵրևանՀայաստանի Առաջին Հանրապետություն
Ինքնագիր Aram Manukian signature.jpg

 

 

Գարեգին Նժդեհ

Մայիսի 17th, 2018

Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:

Գարեգին Նժդեհ

Դրվագներ զեկույցից և ֆիլմի քննարկումից

Տեխնոլոգիայի դասաժամ

Մայիսի 15th, 2018
Այսօր 3-րդ դասարանում  տեխնոլոգիայի դասաժամ է, որն անցկացնում էր ուսուցչուհի Անահիտ Իսախանյանը:Նա մանրամասը բացատրում էր«Տետրապակե» ծաղկաման պատրաստելը: Դասն անցնում էր անչափ հետաքրքիր և   աշակերտների ակտիվ մասնակցությամբ: Երեխաներն իրենց ձեռքի տակ ունեին անհրաժեշտ բոլոր նյութերը՝ դատարկ «Տետրապակ» տուփ, կպչուկի շերտ, մկրատ,կարիչ:Աշակերտները  ոչ միայն լավ յուրացրին տեսական նյութը, նաև գործնականորեն այն կիրառեցին: Աշակերտների մոտ վառ կերպով զարգացած էր բիզնես մտացելակերպը՝ ավելի լավ է պատրաստածդ նվիրես, քան գնես և նվիրես, քանի  որ և ՛ խնայում, և՛ հմտություններ ես ձեռք բերում, և՛ առավել գնահատելի է ձեռքի աշխատանքը:
    Կարևոր է նաև առարկայի և դպրոցում գործող «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» խմբակի միջև կապը, որն ունի հետևյալ կարգախոսը՝ նվազեցրու, վերաօգտագործիր, վերամշակիր:

Մենք արդեն կարդում և գրում ենք ռուսերեն

Մայիսի 10th, 2018

Դրվագներ միջոցառումից

vkayakan

Դպրոցում այսօր տոն է: 2-րդ դասարանի աշակերտները մասնակցում են հրաժեշտ «Բուկվարին» միջոցառմանը:  Փոքրիկներն իրենց հիանալի ելույթով զարմանք և հիացմունք են պատճառում բոլորին: Նրանք ցուցադրում են այն, ինչ սովորել են մեկ տարվա ընթացքում:Ներկայացված բանաստեղծությունները, երգերը, պարերն ու հեքիաթները բոլորին հրաշալի տրամադրություն են պարգևում: Աշակերտներն անչափ ուրախ են և ոգևորված:Նրանք գիտակցում են, որ սովորել են հզոր և մեծ ռուսաց լեզվի տառերը, որի իմացությունը կարևոր է բոլորի  համար: Նրանց ռուսերեն խոսքը հիացմունք պատճառեց բոլորին: Միջոցառման վերջում աշակերտները ստացան տառաճանաչության վկայականներ:

Միջոցառումը կազմակերպել էր  ուսաց լեզվի ուսուցչուհի Գրետտա Մելքոնյանը

Մայիսի 9 եռատոն

Մայիսի 9th, 2018

Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օր: Մեծ հայրենականում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են:

Դրվագներ Միջոցոցառումից

 

Մայրության և գեղեցկության օր

Մայիսի 9th, 2018

Սիրելի կանայք, Դաստակերտի միջնակարգ դպրոցի կոլեկտիվը
շնորհավորում է Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Այս տոնը մեր մայրերին, քույրերին և կանանց մեծարելու, նաև գնահատանքի խոսքեր հղելու ևս մի հաճելի առիթ է: Կնոջ ամենաբարձր կոչումը՝ մայրությունը, մեր ժողովրդի համար միշտ եղել է սրբազան: Բոլոր մայրերին մաղթում ենք արժանավոր և հպարտություն ներշնչող զավակներ,առողջություն,երջանկություն,խաղաղություն,
ընտանեկան ջերմություն, կանացի հավերժ հմայք ու երիտասարդություն:

Ոչինչ չի մոռացվել…

Ապրիլի 24th, 2018

             Այսօր Դաստակերտի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր հիշատակի ցերեկույթ՝ նվիրված Մեծ եղեռնի 103-րդ ամյակին:

Խոսվեց հայ մտավորականության, հայ ժողովրդի և նրանց ողբերգական վախճանի մասին:

Ցերեկույթի ընթացքում հնչեցին Կոմիտասի ստեղծագործություններից:

Ասմունքեցին հատվածներ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից:

Խոսվեց ինքնապաշտպանության մարտերից, հատկապես Վանի, որը լավագույն ձևով դրսևորվում է Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպում:

Զեկույցով հանդես եկավ պատմության ուսուցիչ Ա. Լազարյանը               Հատված զեկույցից

-Այսօր, երբ 1915թ.ահավոր ջարդերի և տեղահանության պատմությունն ենք սերտում, մի հարց մեզ մտածել է տալիս, ինչ՞ու  հայերը հնազանդվեցին թուրքերին և կոտորվեցին: Ինչու՞ չպաշտպավեցին: Գոնե կարող էին զենք վերցնել և կռվելով մեռնել: Չէ՞ որ այդպես մեռնելը ավելի պատվավոր կլիներ: Տեղին են այս մտածումները: Բայց փորձենք հասկանալ իրավիճակը և ապա դատենք մեր ուզած ձևով:

Հիշենք, որ 1914թ-ի  աշնանից սկսած, զորահավաքի, պատերազմական պատրաստությունների, ընդհանուր զինաթափումի և ձերբակալությունների փուլերով, կառավարությունը կարողացել էր հայությանը քայքայել, զրկել ղեկավարությունից և երիտասարդ ումարտունակ տարրերից: Իսկ տեղահանության հանգրվանում, եթե հայերը ընդդիմանային հրամանին, կպատժվեին՝ հենց տեղում կոտորելով:

Դիմադրության ոգին թուլացել էր նաև ողջ մնացած ղեկավարների մոտ: Մի շարք հեղափոխական ղեկավարներ վախենում էին այդ վտանգավոր օրերին հեղափոխական քայլերի դիմել և ժողովրդի ճակատագրի հետ խաղալ: Պահպանողական ղեկավարները և որոշ կղերականներ հավատում էին, թե պետք է հնազանդվել՝ կառավարությանը չգրգռելու համար: Նրանք անցյալի կոտորածներն էլ հեղափոխականների գործունեությանն էին վերագրում:

Այնուամենայնիվ, որոշ վայրերում հայերը կարողացան դիմադրել:

Հայոց ցեղասպանությունը կանխամտածված ծրագիր էր: Իսկ պատերազմը աշխարհի ուշադրությունից շեղում էր այդ ծրագրի իրագործումը:

Հայերի տեղահանությունն ու կոտորածը պատերազմի հետևանք չէին, ինչպես պնդում են թուրքերը: Տեղահանությունը միայն արևելյան, ռուս-թուրքական սահմանին մոտ պատերազմական գոտիներից չէր կատարվում, ինչպես պատճառաբանում էր թուրքական կառավարությունը, այլ ամբողջ երկրի տարածքում՝ Պոլսից մինչև Զեյթուն ու Հալեպ:

Ա. Լազարյան