Դաստակերտի միջնակարգ դպրոց

Շաբաթօրյակ

Ապրիլի 15th, 2018

Աշխույժություն է տիրում Դաստակերտի միջնակարգ  դպրոցի բակում:Բոլորն անչափ ոգևորված են: Ավլում, մաքրում և գեղեցկացնում են դպրոցի բակն ու շրջակա տարածքը:

Մաքուր Հայաստան

(շարադրություն)

      Անչափ գեղեցիկ է Հայաստան աշխարհը: Ես շատ եմ սիրում  ամեն մի քար, որն ունի երկար պատմություն: Գեղեցիկ են սարերը, լճերը, գետերը, լազուր երկինքը, որ կարծես հեքիաթ լինեն: Սիրտս ցավում և անսահման տխրությամբ է լցվում, երբ հեռանում են իմ քաղաքի՝ Դաստակերտի բնակիչները:

    Գեղեցիկ է Դաստակերտը: Հայաստանում մի փոքրիկ անկյուն:Բարի են այստեղ մարդիկ,  աշխատասեր և համախմբված: Շատ են չարչարվում. զբախվում են հողագործությամբ և անասնապահությամբ:

    Այսօր շաբաթօրյակ է մեր համայնքում: Բոլորն ուրախ են և ոգևորված: Անսահման եռուզեռ է տիրում քաղաքում. մի խումբն ավլում է, մի խումբը ծառատունկ է կատարում, մյուսը՝ տեղափոխում է աղբը: Մենք  էլ մաքրում ենք մեր դպրոցի բակն ու շրջակա տարածքը: Ուրախ ենք և ոգևորված:  Այս ամենը հզոր, անպարտելի, անկրկնելի մեր հայրենիքի՝ Հայաստանի համար է:

Ես ուրախ եմ, որ ապրում եմ այս լուսավոր երկրում և նրա քաղաքացին եմ:

                                                                                      Գրիգոր Մինասյան

 

                         Նկարներ «Մաքուր Հայաստան» խորագրով

     

                   Նկարներ «Մաքուր Հայաստան» խորագրով

 

 

 

 

Մայրենիի օր

Ապրիլի 9th, 2018

Փետրվարի 21-ին անցկացվեց միջոցառում՝ նվիրված մայրենիի օրվան:

Գրական-երաժշտական ցերեկույթի ժամանակ աշակերտները արտասանեցին մայրենիին նվիրված,հայրենասիրական բանաստեղծություններ:

Հանդես եկան զեկուցումով:Յուրաքանչյուր աշակերտ համալրեց պատի թերթը լեզվի մասին  ասույթով: